Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է

Պատել․ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատման հարցն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային, նշել է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում է։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման քննարկվում է Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներում։

Նա նշել է, որ դա տևական գործընթաց է։

«Դա մշտական ներգրավվածություն է պահանջում Վաշինգտոնից։ Թե ԱՄՆ պետքարտուղարը, թե պետքարտուղարի օգնականը ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը»,–ասել է նա։

Տարբեր գնահատականներով Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալ կա։

Ադրբեջանական բանտերում պաշտոնապես նաև 23 հայ քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները։ Ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվն ավելի մեծ է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---