«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել

«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով կա ձերբակալված։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու»,–նշել է Սարգսյանը։

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Հուլիսի 2–ին ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---