CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին

CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - Միջազգային Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել արգելել Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության մեջ։

«Օլիմպիական խաղերում տեղ չկա ցեղասպանության համար: Ադրբեջանը 100,000 քրիստոնյա հայերին վտարել է իրենց հինավուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախից, իսկ այժմ սպառնում է ներխուժել նաև Հայաստանի Հանրապետություն։

Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Ռուս և բելառուս մարզիկները կարող են հանդես գալ որպես չեզոք, բայց ոչ իրենց երկրի դրոշի ներքո:

«Նույն չափանիշը ՄՕԿ-ը պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---