Սևանի մակարդակը 2023–ի համեմատ բարձրացել է 12 սմ-ով

Սևանի մակարդակը 2023–ի համեմատ բարձրացել է 12 սմ-ով

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որը 2023-ի նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51 սմ-ով։

Նման տվյալներ է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ի դրությամբ։

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.086 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 160.940 մլն. մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.111մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 33.488 մլն. մ³:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---