ԱՄՆ ՄԶԳ․ Հանձնառու ենք նպաստելու ՀՀ տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներով![]() 9 հուլիսի 2024 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով: «Մենք հանձնառու ենք նպաստել Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաուերի այս այցով ԱՄՆ–ն վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |