Գալուզին․ Դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ ՀՀ–ն որդեգրել է Բելառուսի հանդեպ![]() 12 հուլիսի 2024 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ–ն շահագրգռված է, որ բարդությունների ներկայիս փուլը Երևանի և Մինսկի միջև արագ ավարտվի։ Նա ասել է, թե «ռուսական կողմի համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Բելառուսի գործընկերների հանդեպ», գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՌԴ–ն մտադիր է մասնակցել կոնֆլիկտի հանգուցալուծմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ «Լուկաշենկոն միշտ շեշտել է, որ Մինսկը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը կայուն և անվտանգ լինի։ Նույնիսկ ամենաբարդ շրջանում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված են եղել հակամարտող կողմերի հաշտեցմանը»,–ասել է նա։ Ըստ Գալուզինի, «Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ ՌԴ–ն շարունակում է բազմաբովանդակ համագործակցությունը», «Հայաստանն ու Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են»։ «Մոսկվայում շահագրգռված են, որ բարդությունների ներկայիս շրջանը մեր բարեկամների միջև արավ ավարտվի»,–ասել է նա։ Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |