ՌԴ ԱԳ փոխնախարար․ Հիմքեր կան կարծելու, որ Արևմուտքը ՀՀ–ում տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների մասին

ՌԴ ԱԳ փոխնախարար․ Հիմքեր կան կարծելու, որ Արևմուտքը ՀՀ–ում տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ՌԴ–ում մտահոգված են, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայաված ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։

Ըստ նրա, հիմքեր կան կարծելու, որ Արևմուտքի երկրները ՀՀ–ում առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգիչ է, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, ալյև կարող է ժամանակավորից վերաճել մշտականի»,–ասել է նա։

Գալուզինն ասել է, որ ԵՄ առաքելությանը Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ–ի սողացող ներթափանցման մասին։

«Ինչպես հայտնի է, ապրիլին առաքելության կազմում ընդգրկվեցին Կանադայի ներկայացուցիչներ, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ–ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,–ասել է Գալուզինը։

Նա նշել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է այդ թեման Երևանի և տարածաշրջանային մյուս գործընկերների հետ շփումներում։

Մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց 2023–ի նոյեմբերին ԵՄ հետ կնքված համաձայնագիրը ԵՄ առաքելության կարգավիճակի մասին, որոնվ նրանք ստանում են անձեռնմխելիություն և որոշ արտոնություններ։

Խոսելով Հարավային Կովկաս ՆԱՏՕ–ի ներթափանցման մասին՝ ՌԴ պաշտոնյաները չեն նշում Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում, որը ևս ՆԱՏՕ–ի անդամ է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---