Էրդողան․ Թուրքիան հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի![]() 12 հուլիսի 2024 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Այդ մասին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո տված ասուլիսում։ «Անկարան ցանկանում է, որ համաձայնագիր ստորագրվի և խաղաղության հաստատվի Երևանի և Բաքվի միջև։ Մենք կցանկանայիքն որքան հնարավոր է շուտ տեսնել այդ հաշտեցումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում»,–ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս խաղաղության պայմանագրի կնքման կողմնակից է։ Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |