Մոսկվայի պետհամալսարանում հայագիտության բաժին կբացվի![]() 12 հուլիսի 2024 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն: Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպում է ունեցել նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովի հետ։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կայքում։ Մուրավյովն ասել է, որ ամբիոնն ու բաժինը կգործեն 2024–ի սեպտեմբերից։ Ուսանողները կուսումնասիրեն հայոց լեզու, այդ թվում՝ գրաբար, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |