Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ` զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ գործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, խոսել է Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների մասին։ Անդրադառնալովվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությաը Մակրոնն ասել է, որ Ադրբեջանն այս բոլոր տարիներին ՀՀ–ից շատ է զինվել, Ադրբեջանն է պատերազմ սկսել 2020–ին։ Նրա ելույթից X-ի իր միկրոբլոգում մեջբերումներ է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։