Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Երևանում![]() 19 հուլիսի 2024 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպանն ասել է, որ փառատոնի ընթացքում հանրահայտ երաժիշտներ են ելույթ ունենալու, այդ թվում իսպանացի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն։ «Ունենք բացառիկ համերգ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասել է Թոփչյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում հայտնի երաժիշտներ են գալու Հայաստան, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը եվրոպական մի շարք երկրներում է ելույթ ունենալու։ Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին՝ նույն պես «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում։ Նա պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |