Դեսպան․ Առաջիկայում իրանական գազի արտահանումը ՀՀ կկրկնապատկվի![]() 19 հուլիսի 2024 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի։ Այդ մասին նա ասել է իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում։ «Մեր հաջողություններից մեկը երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն էր մինչև 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը։ «Շուրջ մեկ տարի է, ինչ Երևանում եմ, և այս ընթացքում կարողացել ենք զգալի առաջընթաց գրանցել Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանը մեր հարևաններից է և մեզ հետ 46 կմ սահման ունի, որն ամենաանվտանգ սահմաններից է։ Մեր պատմական հարաբերությունները հայերի հետ եղել են շատ դրական և հստակ, և Հայաստանի անկախացումից ի վեր համագործակցության գործընթացը միշտ աճում է,- ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ 2023–ին հաջողվել է ՀՀ անկախությունից հետո Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը։ «Սույն պայմանագիրը Հայաստանի հարավային հատվածում Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման համար է, որը գտնվում է Հյուսիս-հարավ միջանցքի երթուղու վրա։ Այս նախագիծն արժե 212 մլն դոլար և մեծապես նպաստում է Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը Հայաստան։ Սա ճանապարհը մեկ ժամ 20 րոպեից նվազեցնում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով։ Ունենք նաև այլ փոքր ծրագրեր՝ 36 միլիոն դոլարի ներդրումներ Հայաստանի տարբեր վայրերում»,- նշել է Սոբհանին՝ հավելելով, որ առևտրի ոլորտում կարողացել են Հայաստանի հետ առևտուրը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։ Դեսպանը նշել է, որ Հայաստանն իր 3 միլիոն բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, որը երկիրը վերածել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակի։ Ընթերցեք նաև․ Սոբհանի․ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կլինի Թուրքիայում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |