Հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը Լենինգրադյանի մի հատվածը միակողմանի փակ կլինի

Հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը Լենինգրադյանի մի հատվածը միակողմանի փակ կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-20:00-ն միակողմանի փակ կլինի Լենինգրադյան փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:

Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով, հայտնում է քաղաքապետարանը։ ՝

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտով:

Վարորդներին հորդորում են չկայանել տրանսպորտային միջոցները վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---