Ամբողջ Երևանյան լիճը մաքրվել է․ 130 արժեքավոր ծառ է տնկվել![]() 22 հուլիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: Լճի ամբողջ տարածքը մաքրվել է: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ Նիստում նշվել է նաև, որ շարունակվում է ջերմոցատնկարանային վարչության ընդլայնման գործընթացը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է զարգացնել լաբորատոր կարողությունները: «Մենք այս մակարդակում նվազագույնը պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիներն առողջ են և համապատասխանում են սպասելիքներին: Մենք պետք է վստահ լինենք, որ ապագայում «տնային պայմաններում» չենք ստանում վերջնարդյունքը»,- նշել է քաղաքապետը: Նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար: Նախատեսվում է Երևանյան լիճը հանգստի գոտու վերածել։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |