Բաքվում COP 29-ին մասնակցելու հրավերը ԱԳՆ–ին է ուղղված․ Դեռևս չեն հստակեցնում՝ կմասնակցեն, թե՝ ոչ

Բաքվում COP 29-ին մասնակցելու հրավերը ԱԳՆ–ին է ուղղված․ Դեռևս չեն հստակեցնում՝ կմասնակցեն, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն առայժմ չի հստակեցնում՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP 29-ը կլիմայական գագաթնաժողովին, թե՝ ոչ, հայտնում է Factor.am-ը։

ԶԼՄ-ի հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է․ «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։

Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

«Մենք պաշտոնապես հրավիրել ենք Հայաստանին։ Հրավերն ուղարկվել է դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, ինչն Ադրբեջանի բարի կամքի դրսևորում է։ Այժմ ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը որոշում կայացնի», - հայտարարել է Հաջիևը:

 Ուշագրավ
---