Զախարովա․ ՌԴ–ն պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար![]() 24 հուլիսի 2024 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին բանակցությունների համար և ստեղծել նրանց համար առավել հարմարավետ պայմաններ։ «Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ Մոսկվան բազմիցս է ընդունել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ–ադրբեջանական բանակցությունների տարբեր փուլերը։ Պատրաստ ենք դա անել նաև հետագայում, ինչպես միշտ ընդգծել ենք։ Երաշխավորում ենք առավել հարմարավետ պայմաններ ստեղծել երկու պատվիրակությունների աշխատանքի համար՝ իրենց գերադասած երկկողմ ձևաչափով»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան նշել է, որ ՌԴ–ն կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկում է որպես «տարածաշրջանում անբաժանելի անվտանգության կառուցման համար անհրաժեշտ նախադրյալ»։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |