Փարաջանովի մասին ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում![]() 25 հուլիսի 2024 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ Ատոմ Էգոյանին, Էմիր Կուստուրիցային, Արտավազդ Փելեշյանին և այլոց, որոնք խոսում են Փարաջանովի արվեստի եզակիության մասին, հիշում իրենց ծանոթությունը նրա հետ։ Կինոնկարի կարևոր մաս են նաև Սերգեյ Փարաջանովի հետ հարցազրույցից դրվագները, որոնք նորովի են բացահայտում ռեժիսորին։ Վենետիկի կինոփառատոնը մեկնարկելու է օգոստոսին։ 2024–ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: 1991-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը: ![]() ![]() Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |