Գյումրիում մասնակի փլուզվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը

Գյումրիում մասնակի փլուզվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում:

Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---