29 հուլիսի 2024 - 14:49 AMT
ԱԳՆ․ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն սահմանին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կհանդիպեն սահմանին։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում հաստատել է շրջանառվող լուրը։

«Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,-ասվում է գրառման մեջ։

Մինչ այդ հանդիպման մասին հայտնել էր թուրք լրագրող Սենա Ալքանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը դեռևս Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ասել էր, որ պատճառ չի տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի։