29 հուլիսի 2024 - 17:42 AMT
Evocabank-ի «Կիևյան» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով

Հուլիսի 23-ին բացվել է Evocabank-ի նոր՝ թրենդային և գերժամանակակից լուծումներով «Կիևյան» մասնաճյուղը, որը տեղակայված է Կիևյան 11ա հասցեում։

Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն «Կիևյան» մասնաճյուղի ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում և տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում և այլն:

Հաճախորդների ժամանակը խնայելու համար՝ մասնաճյուղում տեղադրված են նաև՝

- Վճարային տերմինալ

- Արտարժույթի փոխանակման տերմինալ

Հաճախորդները հնարավորություն կունենան կատարել մի շարք բանկային գործարքներ՝ առանց Բանկի աշխատակցին մոտենալու և հերթերում ժամանակ կորցնելու։

«Կիևյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

- Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00

- Շաբաթ օրերին՝ 10։00-14։00