ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման ուղղությամբ![]() 30 հուլիսի 2024 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելեով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Հուշարձանը արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է վթարայինի կարգավիճակ ունեցող ավելի քան 600 հուշարձանների ցանկում։ Նախարարությունը համագործակցում է գործընկեր գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ հուշարձանի վերականգնման և հետագա օգտագործման խնդիրը լուծելու ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։ Գյումրու Աճեմյան փողոց 2 հասցեում գտնվող (այստեղ նկարահանվել է «Իմ մանկության տանգո»-ն ֆիլմի «վառեմ-մարեմ» դրվագը) հուշարձան շենքի ներսում վնասվել է մեկ կիսաքանդ միջնապատ, պատշգամբի 1 արգելապատնեշ։ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի վերականգնման անհրաժեշտության մասին խոսվում է դեռևս 2017 թվականից։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |