ՀՀ նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը 1. Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը համաձայն հավելվածի: 3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգողին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին»,- ասված է որոշման մեջ։