Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիադայում![]() 6 օգոստոսի 2024 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: Երևանի ժամանակով 13:00-ից սկսած հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն որակավորման փուլի գոտեմարտերը։ 97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունը (C գորգ), հայտնում է Արմենպրեսը։ 77 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայից Կունարի Սարկինենն է: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին` երեկոյան 20:15-ից սկսած, իսկ մեդալային գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 7-ին ժամը 21:00-ից սկսած: Հայաստանն առայժմ մեկ մեդալ ունի Փարիզի Օլիմպիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |