ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. Եռակողմ հանդիպում է նախատեսվում![]() 7 օգոստոսի 2024 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ, հայտնում է Sputnik Արմենիան լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրների վրա հղումով։ Հանդիպումը կկայանա Իրանում. երեք երկրի տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր: Երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ: Այսպես, հնդկական Մումբաի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև՝ Վրաստան և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ էլ ՌԴ (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Հնդկաստանին և Պարսից ծոցի երկրներին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, գրեթե կրկնակի, փոխադրման ժամանակը (ներկա դրությամբ Սուեզի ջրանցքով անհրաժեշտ 40 օր ժամկետը նվազեցնելով մինչև 18 օրվա): Հայաստանն այդ դեպքում կդառնա կարևոր տարանցիկ հանգույց։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |