ՌԴ Կուրսկի մարզում մարտեր են, կան զոհեր․ Պուտինը խոսել է «Կիևի լայնածավալ սադրանքի մասին»![]() 7 օգոստոսի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը Ուկրաինայի զինված ուժերի հետ, որոնք հարձակում էին ձեռնակել օգոստոսի 6-ից։ Գիշերը շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի գրոհին, գնդակոծվել է Սուջա քաղաքը, որը սահմանից 10 կմ հեռավորության վրա: Զոհվել է 5 մարդ, վիրավորվել 24–ը։ Մոտ 600 մարդ տարհանվել է, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Հայտարարվել է, որ կասեցվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը ՌԴ տարածքի խորքը, խոցվել է 20 ԱԹՍ և հրթիռներ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել։ Տեղի ունեցողը նա որակել է որպես «Կիևի լայնածավալ սադրանք»։ Մոսկվայի Կարմիր հրապարակում տուժածների համար արյան հանձնման կետ է բացվել։ Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանը, որը սահմանին մոտ է, պաշտոնական հաստատում դա դեռ ոչ մի կողմից չի ստացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |