12 օգոստոսի 2024 - 10:23 AMT
Ամառային Օլիմպիադան ավարտվել է. ՀՀ-ն 4 մեդալ ունի

Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերն ավարտվել են։ Մասնակից 84 երկրից առաջին հորիզոնականում մարզիկների նվաճած մեդալների քանակով ԱՄՆ-ն է 126 մեդալով (40 ոսկի, 44 արծաթ և 42 բրոնզ), երկրորդը՝ Չինաստանը 91 մեդալով (40 ոսկի, 27 արծաթ ու 24 բրոնզ), իսկ երրորդը` Ճապոնիան 45 մեդալով (20 ոսկի, 12 արծաթ և 13 բրոնզ)։

Հայաստանը ներկայացնող 15 մարզիկից 4-ը մեդալով են վերադարձել. նրանք են՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (արծաթ), ծանրորդ Վարազդատ Լալայանը (արծաթ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (բրոնզ)։