IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Հրազդանում![]() 16 օգոստոսի 2024 - 12:37 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ այս անգամ Բանկը հաճախորդների առջև իր դռներն է բացել Հրազդան քաղաքում։ IDBank-ը շարունակաբար աշխատում է ոչ միայն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այլև մասնաճյուղերի պատշաճ վերազինման` ապահովելու հաճախորդների լավագույն փորձառությունը։ «Մենք մշտապես ձգտում ենք հաճախորդների համար որակյալ ու հարմարավետ ծառայություններ մատուցել․ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ առաջարկները՝ որոշեցինք էլ ավելի ընդլայնել մեր մասնաճյուղային ցանցն ու նոր մասնաճյուղ բացել Հրազդան քաղաքի ամենաբանուկ հատվածում։ Սպասում ենք մեր հաճախորդներին արդեն նոր հասցեում», - ասում է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ «Մեր նոր մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր ծառայությունները և կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում տեղադրված է տերմինալ և բանկոմատ․ վերջիններս հնարավորություն կտան արագ ու հարմարավետ կատարել բոլոր անհրաժեշտ գործարքները՝ ընդամենը մի քանի հպումով», - ասում է վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։ «Հրազդան» մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոց, 44/1 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում․ 15-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։ IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22,000 վաճառակետ, որոնցից 10,000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |