Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Վերջին օրերին Բաքուն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից սահմանի տարբեր հատվածներում իբր հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասով:
ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: