ԵՄ-ն Բաքվին կոչ է արել COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ

ԵՄ-ն Բաքվին կոչ է արել COP29-ից առաջ խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver-ը` Եվրահանձնաժողովին հղումով։

«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել կայուն և տևական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», - ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը, մեջբերում է 1lurer.am-ը:

Դեռևս մայիսին ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ COP29-ը լավ առիթ է Ադրբեջանի համար` վերահաստատելու իր հանձնառությունը միջազգային իրավունքին:

«COP29-ը Ադրբեջանի համար հնարավորություն է` վերահաստատելու իր հավատարմությունը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և պայմաններ ստեղծելու ազատ ու անկախ քաղաքացիական հասարակության աշխատանքի համար», - ասել էր ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակը:

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---