ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ հանդեպ պարտավորությունները չեն փոփոխվել![]() 20 օգոստոսի 2024 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի հանդեպ պարտավորությունները չեն փոփոխվել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ հավելելով, որ բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ «Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,– նշել է նա, մեջբերում է Aysor.am-ը։ Վերջին շրջանում Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, զորավարժություններին ու նիստերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |