23 օգոստոսի 2024 - 12:18 AMT
Զելենսկին Փարաջանովին հետմահու շնորհել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» տարբերանշանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին հետմահու շնորհվել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» տարբերանշանը՝ «Անկախ Ուկրաինայի ձևավորման և պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և ուկրաինացի ժողովրդին ծառայելու, ազգային արվեստի, սպորտի, առողջապահության, բարեգործական և սոցիալական բեղմնավոր գործունեության զարգացման գործում նշանակալի անձնական ձեռքբերումների համար»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Փարաջանովը 20-րդ դարի հայ հռչակավոր կինոռեժիսոր է, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։ Նա երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Կիևում, նաև մի շարք ֆիլմեր նկարահանել, օրինակ՝ «Առաջին տղան» և «Ուկրաինական ռապսոդիան»: