«Բարսիս» ՍՊԸ-ն՝ 2-րդ լիազորված տնտեսական օպերատորը ՀՀ-ում

«Բարսիս» ՍՊԸ-ն՝ 2-րդ լիազորված տնտեսական օպերատորը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական, տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Այսպիսով, «Բարսիս» ՍՊԸ-ն դարձել է երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։

ՊԵԿ նախագահը, շնորհավորելով ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Մենեմշյանին, կարևորել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին կամավոր համապատասխանությունը խթանելու ընկերության օրինակը, քանի որ օրինապահ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտը կարողանում է օգտվել այնպիսի պարզեցումներից, ինչպիսիք են՝ մաքսային գործառնությունների առաջնահերթ իրականացումը, ապրանքների բեռնումը, բեռնաթափումն առանց մաքսային մարմինների թույլտվության, ԼՏՕ-ի կողմից կիրառվող կապարակնիքների ճանաչումը մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց, մինչև հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման հնարավորությունը և այլն։

Վկայականի հանձնման արարողությունից հետո ծավալվել է քննարկում՝ օրինապահ բիզնեսի խնդիրների, մաքսային պարզեցումների, ՊԵԿ-ի կողմից հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ։ Փոխանակվել են մտքեր՝ առ այն, որ օրինապահ բիզնեսի համար արդեն իսկ սկսված պարզեցումների, արտոնությունների, առավելությունների շրջանակը պետք է էլ ավելի ընդլայնվի։ Տնտեսվարողը հայտնել է իր գոհունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունից։

Բադասյանի ու լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս Մենեմշյանի միջև ստորագրվել է գործակցության հուշագիր՝ օրենսդրությամբ նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման նպատակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---