15 մայիսի 2009 - 01:13 AMT
Երեւանում բացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության պաշտոնական կայքը
Բացվել է մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության պաշտոնական կայքէջը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, պատանեկան առաջնության պաշտոնական կայքը հաստատվել է Բռնցքամարտի երկրպագուների միջազգային ֆեդերացիայի կողմից: Կայքի հասցեն է www.armenianboxing.am:

Պաշտոնական կայքէջը կգործի երկու լեզվով` հայերեն եւ անգլերեն: