ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Տաշկենտ կատարած երկօրյա պաշտոնական այցի արդյունքում, Հայաստանի եւ Ուզբեկստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն համագործակցության վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են երկու երկրների կապերի ընդլայնմանը ուղղված միջոցների վերաբերյալ: Այցի ընթացքում քննարկվել են քաղաքական, առեւտրա-տնտեսական, հումանիտար եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---