Հաստատված տվայլներ. «Նաիրիտ գործարանում» պայթյունի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ15 մայիսի 2009 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը լիազորված է տեղեկացնել, որ 2009թ. մայիսի 14-ին ժամը 18:40-ի սահմաններում տեղի գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով այրվել է մեկ աբսորբցիոն աշտարակ, հաղորդում է գործարանի մամլո ասուլիսը: ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայության միջամտությամբ, ժամը 22:25-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել է: Վթարի արդյունքում զոհվել է Նաիրիտի 4 աշխատակից: Տուժածների եւ վիրավորների թիվը 8-ն է: Ընկերության երեկ գիշերն արդեն ձեւավորված մասնագիտական հանձնաժողովը աշխատանքներ է տանում վթարի պատճառները պարզելու, դրա հետեւանքներն ուսումնասիրելու եւ հաղթահարելու համար: «Վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել, վտանգավոր արտանետումներ չկան: Ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային ռեժիմի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունն այս պահին զոհերի եւ տուժածների ընտանիքներին հնարավոր օգնություն եւ աջակցություն է կազմակերպում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |