4 սեպտեմբերի 2024 - 12:51 AMT
Ըմբիշ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին և դարձել Մ20 ԱԱ բրոնզե մեդալակիր

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Յուրիկ Հովեյանը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։

63 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հաղթել է թուրք Էնես Ուլկուին 2-1 հաշվով, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։