ՀՀ-ն կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին![]() 4 սեպտեմբերի 2024 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Գագաթնաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Անդրադառնալով Բաքվի հետ բացվող կոմունիկացիաների վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը վստահվելու խոսակցություններին, նա ասել է, որ դեռ մանրամասները հայտնի չեն, գրում է Panorama.am-ը։ «Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն: Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա հնարավորության մասին»,–ասել է նա։ Փոխնախարարը նշել է, որ որևէ հավելյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։ Սաֆարյանը հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են փոխանցել Ադրբեջանին: BRICS-ը ձևավորվել է 2006–ի հունիսին, որի կազմում էին ի սկզբանե Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան։ 2024–ի հունվարի 1-ից: BRICS–ին միացել է ևս 5 պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ–ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |