Խանդանյան. Ադրբեջանը ևս զինվում է` ՀՀ–ում էլ ավելի կա այդ մտահոգությունը![]() 4 սեպտեմբերի 2024 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ, ասել է, որ ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը։ «Իր պաշտպանական կարիքները բավարարելու ևւ խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են։ Եվ երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություններ ձեռք չբերել»,–ասել է նա, գրում է «Առավոտը»։ Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկություն է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել։ «Պետք է հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանը ևս զինվում է, այսինքն՝ եթե այդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ էլ ավելի կա այդ մտահոգությունը։ Եվ դրա համար շատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի։ Բայց այդ առաջարկն անպատասխան է մնացել»,–ասել է նա։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերի նկատմամբ պետք է սահմանափակումներ կիրառվեն, քանի որ, ըստ նրա, «Հայաստանը ագրեսոր երկիր է»։ Նա բողոքել է Երևանի ռազմականացումից՝ նշելով, թե մի շարք արևմտյան երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, «լուրջ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին այդ հարցում»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |