Ֆրանսիայի ԱԳՆ–ն հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջան![]() 4 սեպտեմբերի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ–ն հորդորել է երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, չայցելել Ադրբեջան առանց խիստ անհրաժեշտության։ «Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողները, այդ թվում՝ տարանցիկ ուղևորները, կալանքի ռիսկի են ենաթրկվում Ադրբեջանում, կամայական կարող են բերման ենթարկվել և անարդար դատավարության զոհ դառնալ։ Այդ ռիսկին են ենթարկվում ինչպես զբոսաշրջիկները, այնպեսլ էլ գործնական այցով մեկնողները։ Կալանքի կամ ձերբակալության դեպքում հիմնական իրավունքների պահպանությունը չի երաշխավորվում»,–ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Turan.az–ը։ Բացի այդ, Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի Հայաստանին սահմանակից շրջաններ, ինչպես նաևնախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջաններ ու հարակից տարածքներ։ Ադրբեջանում, որտեղ անդադար միջոցառումներ են կազմակերպվում Ֆրանսիայի «գաղութատիրության դեմ», վրդովվել են։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է անվանել Ադրբեջան չայցելելու Ֆրանսիայի ԱԳՆ կոչը և հորդորել է Փարիզին «դադարեցնել Ադրբեջանին զրպարտելու քաղաքականությունը»։ Նա ասել է, թե Ադրբեջանում Ֆրանսիայի ընդամնեը 2 քաղաքացի է կալանավորվել, որոնցից մեկը լրտեսության մեղադրանքով, մյուսը՝ Բաքվի մետրոյում գրաֆիտիի համար։ Ավելի վաղ ֆրանսիական Նոր Կալեդոնիյում անկարգություններ տեղի ունեցան Բաքվի հրահրմամբ, ինչը Ֆրանսիայում ապացուցված են համարում։ Ցուցարարները ցույցի էին դուրս եկել Ադրբեջանի դրոշներով, որոշ տեղերում նույնիսկ Հեյդար Ալիևի դիմանկարներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |