Բաքվում ավարտվել է ԼՂ ղեկավարության գործով նախաքննությունը․ Այն կփոխանցվի դատարան

Բաքվում ավարտվել է ԼՂ ղեկավարության գործով նախաքննությունը․ Այն կփոխանցվի դատարան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցած գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է News.ru-ն։

Նա նշել է, որ այժմ «մեղադրյալներն ու տուժածները ծանոթանում են քրգործի նյութերին»։

«Բոլոր քննչական միջոցառումների ավարտից հետո գործը կուղարկվի դատարանի քննությանը՝ միջազգային նորմերի և Ադրբեջանի քրեաիրավական օրենսդրության համաձայն»,–ասել է նա։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---