Երևանի 28 փողոցում հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի

Երևանի 28 փողոցում հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի

PanARMENIAN.Net - Երևանյան 28 փողոցրում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի մոտ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան և Հանրապետություն փողոցներում: Նախագծի շրջանակում «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի, հայտնում է քաղաքապետարանը։

Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում LED լուսատուներով: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---