Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ՊՆ–ն հերքում է![]() 5 սեպտեմբերի 2024 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանը ևս մեկ ապատեղեկատվություն։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել նաև սեպտեմբերի 4-ին՝ նշելով, թե իբր, ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ–ն ՊՆ–ն հերքել էր ապատեղեկատվությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |