Երևանի Ամիրյան փողոցը կվերանվանվի Պապ թագավորի անունով![]() 5 սեպտեմբերի 2024 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը (սկսվում է Հանրապետության հրապարակից հասնում Սարյան փողոց) առաջարկվում է անվանափոխել Պապ թագավորի պատվին և անվանակոչել «Պապ թագավորի փողոց»։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում։ Հիմնավորման մեջ ասվում է, որ «Հայոց պատմության ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապ թագավորը, իր կարճապտև գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում»։ Լենինգրադյան փողոցը կանվանակոչվի Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունով։ Օրակարգում կան նաև փողոցների անվանափոխման այլ առաջարկներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |