ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ–ում ՌԴ դեսպանի վերջին հարցազրույցի որոշ դրույթներին, ասել է, որ Կոպիրկինը խորը մոլորության մեջ է, «շատ սխալ պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին»։
«Եվ ընդհանրապես ոչ բոլոր օտար ներկայություններ են որևէ պետությունում, որ զբաղված են հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվություններից, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ Եղոյանն ասել է, որ նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում ունենան, հայտնում է Aysor.am-ը։
«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,-ասել է նա։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։
Ընթերցեք նաև․Կոպիրկինն ասել է, իբր ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «ոչ թե պաշտպանում է երկիրը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում»