Telegram–ի օգտատերերը հաղորդագրություններից բողոքելու հնարավորություն կստանան![]() 6 սեպտեմբերի 2024 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը փոխել է քաղաքականությունը՝ օգտատերերն անձնական չաթերում «ապօրինի կոնտենտի» մասին բողոքելու հնարավորություն կստանան։ Այդ մասին ասվում է մեսենջերի կայքի ամենահաճախ տրվող հարցերի բաժնում (FAQ)։ Չաթում հաղորդագրության վրա սեղմելու դեպքում հայտնվում է կոճակ, որը թույլ է տալիս բողոք ուղարկել սպամի, անձնական տվյալների բացահայտման, դեղերի, բռնության և այլնի մասին։ Այս փոփոխությունները տեղի են ունենում Ֆրանսիայում Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման և հետո 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ արձակելու ֆոնին։ Ֆրանսիայի իշխանության դժգոհությունները կապված էին հենց մեսենջերի ներքին մոդերացիայի քաղաքականության հետ, գրում է ՌԲԿ–ն։ Դուրովը սեպտեմբերի լույս 6–ի գիշերն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը Ֆրանսիայում։ Նա նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունները բազում եղանակներ ունեին իր հետ կապ հաստատելու։ Նա կարծիք է հայտնել, որ եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, պետք է ընկերությանը դատի տա, ոչ թե հետապնդի դրա ղեկավարին։ Դուրովը նաև խոստացել է պայքարել չարաշահումների դեմ։ Նա նաև հերքել է այն տեսակետը, թե Telegram–ը «յուօրինակ անարխիայի դրախտ է», և հայտարարել է, որ իր անձնական նպատակն է հանգուցալուծել հանցագործների կողմից մեսենջերի օգտագործման հետ կապված իրավիճակը։ Դուրովը միլիարդատեր է դարձել՝ կարողություն կուտակելով իր ստեղծած սոցցանցերի շնորհիվ։ Forbes–ը գնահատում է այն 15․5 մլրդ դոլար։ Նա 122–ն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել 12 կետով, որոնք նշված էին Փարիզի դատախազության նախնական հաղորդագրության մեջ։ Դուրովին կասկածում են հետևյալ հանցագործություններին առնչություն ունենալու մեջ․ մեղսակցություն կազմակերպված խմբերի ապօրինի գործարքների իրականացման համար առցանց հարթակի կառավարմանը, իրավապահ մարմինների պահանջով հետաքննության անցկացման և օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթերի տրամադրման մերժում, մեղսակցություն անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության պահպանմանը, մասնակցություն թմրամիջոցների տարածմանը, մասնակցություն կիբերհանցագործություններին, կազմակերպված հանցավոր խմբերի կազմում խարդախությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |