Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրման համար ՀՀ պատմության թանգարանում ցուցասրահ է առանձնացվել![]() 6 սեպտեմբերի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը խորհրդանշական է նաև Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից: Արձանի պահպանված մասունքների ցուցադրման համար Հայաստանի պատմության թանգարանում առանձնացվել է առանձին ցուցասրահ, որը վերանորոգվել է, տեղադրվել է նոր լուսային համակարգ, կատարվել են այլ աշխատանքներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասուլիսում ասել է, որ այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրահռչակելու և հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու նպատակով հատկացվել է պետական ֆինանսավորում: «Ցուցահանդեսին ընդառաջ կանցկացվի նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Նախարարության կողմից ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում»,-ասել է նա։ Նա հորդորել է քաղաքացիներին բաց չթողել նման մեծ մշակութային իրադարձությունը և խորհուրդ տվել ցուցադրության տոմսերը գնել էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգից՝ հերթերի գոյացումից խուսափելու համար: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասել է, որ աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ ձևով։ «Այս նմուշները պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշների հետ՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Հատկանշական է, որ նման ձևաչափով այս ցուցահանդեսը զարգացման նոր մակարդակ է մեր թանգարանայի մշակույթում և կազմակերպվելու է նմանատիպ ցուցահանդեսների ստանդարտներին համապատասխան»,-ասել է նա։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |