Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:
Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:
Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում: