Շառլ Ազնավուրի հարազատները կնշեն նրա ծննդյան օրը Հայաստանում եւ Ղարաբաղում15 մայիսի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, մայիսի 17-22 Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կկազմակերպվեն «Քեզ համար, Հայաստան» համերգներ, նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 85-ամյակին: Համերգին կմասնակցեն Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ինչպես նաեւ հայ-ֆրանսիակն նվագախումբը Ֆրեդերիկ Մանուկյանի ղեկավարությամբ: Համերգը, որը տեղի կունենա մայիսի 20-ին Երեւանում, բարեգործական է, եկամուտը կփոխանցվի «Օգնեմ»` լեյկեմիայով տառապող երեխաների օգնության հիմնադրամին: Համերգը կանցնի Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Մամլո ասուլիսում Շառլ Ազնավուրի դուստրը Սեդա Ազնավուրյանն ասաց, որ վերջին համերգը տեղի կունենա մայիսի 22-ին, իր հոր ծննդյան օրը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: «Իմ նախորդ այցից հետո Հայաստանը շատ է փոխվել: Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ,-ասել է Աիդա Ազնավուրյանը,-սա իմ երկրորդ այցն է Հայաստան, վերջին անգամ ես այստեղ եմ եղել 1963թ. »,-ասել է նա: «Յուրաքանչյուր այց Հայաստան չափազանց կարեւոր է ինձ համար: Ես այստեղ էի անցյալ տարի, երբ իմ որդին ամուսնացավ տեղացի հայի հետ, ինչի համար ես շատ ուրախ եմ»,-հավելել է Սեդա Ազնավուրյանը: Եվ Սեդա Ազնավուրյանը եւ Լիզ Սարյանը մանկուց հայերեն են խոսում եւ երգում: Նրանք անակնկալ են պատրաստել հայ հանդիսատեսի համար եւ կկատարեն Սայաթ-Նովայի երգերից մեկը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |