Մոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվել![]() 10 սեպտեմբերի 2024 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10–ի առավոտյան Մոսկվա-Երևան մեկ չվերթ չեղարկվել է, երեքը՝ հետաձգվել։ Չեղարկվել է Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ «Վնուկովո»-ից նախատեսված երկու, «Դոմոդեդովո»-ից՝ մեկ չվերթ, հայտնում է Factor.am-ը։ Սեպտեմբերի 10–ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Գիշերն Ուկրաինայի զինուժն ԱԹՍ–ներով գրոհել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա՝ մեկ կին է զոհվել, կան նաև տուժածներ, վնասվել են որոշ ենթակառուցվածքներ։ Ռուսական ՀՕՊ–ը գիշերը 14 ԱԹՍ է խոցել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |