ԱՄՆ սենատորի կոչն Ալիևին՝ COP29-ից առաջ ազատել բոլոր անարդար կալանավորվածներին, նաև՝ հայերին

ԱՄՆ սենատորի կոչն Ալիևին՝ COP29-ից առաջ ազատել բոլոր անարդար կալանավորվածներին, նաև՝ հայերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով համաժողովին (COP29) ընդառաջ կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել անարդարացիորեն կալանավորվածներին, այդ թվում՝ հայերին։

«COP29-ի նման խոշոր միջազգային համաժողովի անցկացումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ և ակնկալիքով, որ ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության և հարցերի անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի և հավաքների ազատության ճանաչում: Ադրբեջանը դա չի արել։ Եթե Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել Եվրատլանտյան համայնքի հետ, ես կոչ եմ անում նախագահ Ալիևին ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն կալանավորվածներին, այդ թվում՝ հայ ձերբակալվածներին և հասարակական ակտիվիստներին, որոնք խաղաղ կերպով բողոքել են Չովդարի ոսկու հանքավայրում վատ աշխատանքային պայմանների և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Քարդինը թվարկել ադրբեջանցի այն անձանց անուններ, որոնց պետք է ազատ արձակել, այդ թվում նախկին պատգմավոր, շրջակա միջավայրի պաշտպան Նազիմ Բայդամիրլիին, կոռուպցայի դեմ պայքարող Գուբադ Իբադօղլուին, մարդու իրավունքների ակտիվիստ Իլհամիզ Գուլիևին, ընտրությունների անկախ դիտորդ Անար Մամեդլիին և այլոց։

«Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` անհապաղ ազատ արձակելով այդ մարդկանց»,-ասվում է սենատորի հայտարարության մեջ։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---